Տրանսդիսցիպլինար հետազոտություն

Կայուն զարգացում ապահովող մարտահրավերները հաճախ բարդ և բազմակողմանի են: Որպես այդպիսին, դրանց ճիշտ հասցեագրման և լուծման համար պահանջվում են գիտելիքների բազում տեսակների և ակադեմիական մի շարք ասպարեզների ներդրում: Տրանսդիսցիպլինար հետազոտությունները առաջարկում են լուծում գտնել նման մարտահրավերների համար: Տրանսդիսցիպլինար մոտեցումը ենթադրում է համագործակցություն ակադեմիական սահմաններից դուրս՝ այն անցնում է նույնիսկ միջդիսցիպլինար համագործակցությունից՝ հետազոտության ողջ ընթացքում գիտական և փորձարարական գիտելիքներ ներգրավելու նպատակով՝ սկսած հասցեագրվելիք խնդրի համատեղ որոշումից: Հետազոտական գործընթացը այս դեպքում ենթադրում է հետևյալ փուլերը՝

  1. խնդրի հայտնաբերում և ստորաբաժանում
  2. խնդրի հետազոտություն
  3. ստացված արդյունքները գործողության վերածում: [[1]]

Տրանսդիսցիպլինար համակարգի հետազոտողները պետք է կարողանան՝

  1. հաշվի առնել հետազոտվող խնդրի բազմակողմանիությունը
  2. դիտարկել հարցը իր տարաբնույթ տարրերով, ինչպիսիք են օրինակ՝ ակադեմիական և ոչ ակադեմիական դերակատարները
  3. միախառնել վերացական և կոնկրետ գիտելիքները և զարգացնել գիտելիքներն ու պրակտիկան՝ համընդհանուր բարօրության գիտակցման խթանման ուղղությամբ: [1, 2]

Տրանսդիսցիպլինար հետազոտությունները ենթադրում են հատուկ երկխոսության վրա հիմնված մեթոդների կիրառում, որոնք դեռևս զարգանում են, ինչպես նաև փորձարկում, եթե մշակված լուծումները գործնականում ֆունկցիոնալ են: Ավելին՝ այն ենթադրում է ճկունություն խնդիրների նույնականացման վերանայման ընթացքում, և եթե կա անհրաժեշտություն, ստացված արդյունքների գործնականում օգտագործելու հնարավորություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար տե ՛ս ստորև հղումները:

[1]  C. Pohl, G. Hirsch Hadorn, Principles for Designing Transdisciplinary Research – proposed by the Swiss Academies of Arts and Sciences, oekom Verlag, München, 2007.
[2] G. Hirsch Hadorn, H. Hoffmann-Riem, S. Biber-Klemm, W. Grossenbacher-Mansuy, D. Joye, C. Pohl, U. Wiesmann, E. Zemp, Handbook of Transdisciplinary Research, in: Springer (Ed.), Springer, Dordrecht, 2008.