Գործնական հետազոտության դասավանդում
Գործնական հետազոտության դասավանդումը կարևոր գործիք է ակադեմիական ուսումնական պլանի շրջանակներում տրանսդիսցիպլինարության խթանման համար, թեպետև, հաճախ բավականին բարդ է ինչպես ուսանողների, այնպես էլ ուսուցիչների համար, ովքեր իրենց դիսցիպլինար դաշտից դուրս աշխատելու փորձառություն չունեն:
Հնարավոր է նաև ընդլայնել գործնական ուսումնասիրության կոնցեպտը տրանսդիսցիպլինարության բնագավառում: Այս դեպքում խնդիրները դառնում են ավելի բարդ և խճճված, քանի որ դա նշանակում է ոչ միայն գործի դերակատարների (շահագրգիռ կողմերի) ոչ ֆորմալ մասնակցություն, այլև սիստեմատիկ ներգրավվածություն, կոլեկտիվ մտածողություն և, իհարկե, համատեղ խնդիրների լուծում: (Mieg, 2000[1]).
Գործի դերակատարները/շահագրգիռ կողմերը (օրինակ՝ գյուղական համայնքի բնակիչները, ովքեր ներգրավված են զարգացման մարտահրավերների մեջ, ինչպես նախատեսված է CaucaSusT-ում), ուսանողները և ուսուցիչները միասին աշխատում են որպես թիմ, որում յուրաքանչյուր մասնակից նպաստում է փորձի կոնկրետ ձևով և վարպետությամբ՝ այսպիսով իր հատուկ դերով ներգրավված լինելով հետազոտության ամբողջ ընթացքի մեջ գործի ուսումնասիրման ամբողջ գործընթացում: Ծրագրի շրջանակներում կան տարբեր փուլեր, որտեղ կարող է ձևավորվել և զարգանալ տրասդիսցիպլինարությունը:
Ակադեմիական գործնական հետազոտությունների դասավանդման մեջ ոչ ակադեմիական գործի դերակատարների ինտեգրման հիմնական գործոն է հանդիասնում տրասդիսցիպլինարության ներառումը նախագծի վաղ փուլերում: (ադապտացված է Muhar և այլք 2006[1])