Գործնական հետազոտությունները տեղանքում

Հայաստանում և Վրաստանում ընտրված գործնական հետազոտական համայնքներ առաջին այցելությունները տեղի ունեցան 2017թ-ի գարնանը: Այցելուների նպատակն էր հանդիպել տեղական շահագրգիռ կողմերի հետ, հաստատել տեղական համայնքների հետաքրքրությունը CaucaSusT նախագծի մասնակցության գործում և նախաձեռնել համայնքների կարիքների վերլուծություն:

Տեղանքային այցելություններ Հայաստանում

ՀՊՄՀ CaucaSusT թիմը մի շարք ուսանողների հետ 2017 թ-ի ապրիլի 5-ին այցելեց տեղական համայնքներ` Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր և Արտավազ, տեղական շահագրգիռ կողմերի գործնական հետազոտության դասընթացներին հնարավոր մասնակցությունը քննարկելու և Հայաստանի գյուղական զբոսաշրջության զարգացման վերաբերյալ երկխոսություն նախաձեռնելու նպատակով:

Ուսանողները և գործընկերները կազմակերպեցին համայնքային հանդիպումներ և հարցազրույցներ համայնքի ղեկավարների, տեղական կազմակերպությունների աշխատակիցների և բնակիչների հետ: Բացի այդ, նրանք բաժանեցին հարցաթերթիկներ՝ համայնքի ղեկավարների օգնությամբ շահագրգիռ կողմերի ավելի լայն խմբին իրազեկելու նպատակով:

Քննարկումներն ու հարցաթերթիկները ցույց տվեցին, որ տեղի ժողովուրդը նվիրված է իրենց նախնիների հողին, անկախ բազմաթիվ խնդիրներից, հաշվի առնելով նույնիսկ ջրի և բերրի հողի պակասը: Բնակիչները տեղյակ են իրենց համայնքներում զբոսաշրջության զարգացման ներուժից, սակայն ֆինանսական միջոցների բացակայությունը և զբոսաշրջության զարգացման վերաբերյալ գործնական գիտելիքները խոչընդոտներ են հանդիսանում: Բոլոր համայնքների բնակիչները համակարծիք էին ոլորտի կայուն զարգացմանը խթանող պոտենցիալ նախագծերում իրենց մասնակցության շուրջ:

 

Տեղանքային այցելություններ Վրաստանում

Վրացական թիմը մարտի 28-ին այցելեց Բորժոմի-Բակուրիանի և 2017 թվականի ապրիլի 3-ին Ստեփամծմինդա և Կազբեգի և երկու համայնքներում հանդիպեց մի շարք շահագրգիռ կողմերի, ինչպես նաև PIN / LAG Kazbegi և Մերսի Կորպս միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Տեղի շահագրգիռ կողմերը հայտարարել են CaucaSusT ծրագրի հետ իրենց համագործակցելու պատրաստակամության մասին և տրամադրել անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, ներառյալ՝ վիճակագրական տվյալներ, ռազմավարական կարևոր փաստաթղթեր և հետազոտության արդյունքներ:

Երկու տարածաշրջանում էլ նկատվում է զբոսաշրջության զարգացման համար մեծ ներուժ և տնտեսական տեսանկյունից բնակչությունը կարող է հսկայական օգուտ ստանալ աշխատատեղերի ստեղծումից և ներդրումների ներգրավումից:

Ընտրված երկու ոլորտներում ներգրավված ակտիվ միջազգային կազմակերպությունները (հետազոտություններ, դիտարկումներ և հետաքրքիր նախագծերի իրականացում) ԹՊՀ –ի թիմի հետ մշակել են CaucaSusT նախագծի հետ համագործակցության համար որոշ գործնական դրույթներ:

2017 թվականի հունիսի 7-ին ԹՊՀ թիմը ճանապարհորդեց Բորժոմի և Ծաղվերի՝ առաջին ընտրված տարածաշրջանային գործնական հետազոտության դասընթացին, և հանդիպեց շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԼԱԳ Ծաղվերիի, Մերսի Կորպսի և Ծաղվերի համայնքի «Գրին Վելլի» տեղական միության ներկայացուցիչների հետ:

Տեղական շահագրգիռ կողմերը հայտարարեցին, որ պատրաստ են համագործակցել ծրագրի հետ: Նախագծի շրջանակներում մշակվեցին հետագա համագործակցության որոշ գործնական դրույթներ: Գրին Վելլի-ի ղեկավար Մակա Գոնգաձեն ներկայացրեց գյուղատնտեսական զարգացման ոլորտում Ծաղվերի համայնքի կարիքները, ինչպես նաև որոշ զբոսաշրջային ուղիների վերականգնման և զարգացման առավելությունները, որոնք ուսումնասիրվել են տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցության շնորհիվ:

 

Պլանավորվող հետագա տարածաշրջանային աշխատանքները

2018 և 2019 թթ. ամռանը ԹՊՀ-ի և ՀՊՄՀ- ի ուսանողները և ուսուցիչները, CaucaSusT գործընկերների հետ միասին Հայաստանի և Վրաստանի ընտրված համայնքներում մասնակցելու են գործնական հետազոտության դասընթացներին: