1-ին սեմինարը տեղի է ունեցել Երևանում, 2017 թ. ապրիլի 24-ից-26-ը
Սեմինարի առաջին օրը բաղկացած էր զբոսաշրջության ոլորտի կայուն գործունեության ապահովման հիմունքների, տրանսդիսցիպլինարության դասավանդման և հետազոտությունների, ինչպես նաև ընտրված գործնական հետազոտությունների վայրերի կարիքների վերլուծության արդյունքների վերաբերյալ քննարկումներից և ներկայացումներից:
Երկրորդ օրվա ընթացքում մասնակիցները այցելեցին Հայաստանում՝ Դիլիջանում և Մեղաձորում ընտրված գործնական հետազոտման համայնքները: Դիլիջանում տեղի ունեցավ շահառուների սեմինար, որտեղ ուսուցիչները և տեղական շահագրգիռ կողմերը աշխատել են խմբերով զբոսաշրջության կայուն զարգացմանը խթանող տեղական կարիքների հայտնաբերման և գործնական հետազոտությունների դասընթացների հնարավոր միջամտությունների ապահովման միջոցառուների շուրջ:
Մեղաձորում կազմակերպված տեղական համայնքի հետ հանդիպման և քննարկումների ընթացքում, տեղի բնակիչները ծրագրի մասնակիցներին ներկայացրեցին գյուղի զբոսաշրջային ներուժի իրենց տեսլականը:
Սեմինարի վերջին օրը նվիրված էր գործնական այցելությունների արդյունքների ներկայացմանը, ինչպես նաև ՀՊՄՀ-ի և ԹՊՀ-ի ուսումնական պլաններում տրանսդիսցիպլինարության գործնական հետազոտությունների ներդրման հարցին:
ՀՊՄՀ –ի պրոռեկտորը ողջունեց մասնակիցներին և արդյունավետ աշխատանք մաղթեց, իսկ ուսանողները անակնկալ շնորհանդես էին կազմակերպել մասնակիցների համար:
Սեմինար 2-ը տեղի ունեցավ Վրաստանում հուլիսի 10-ից 12-ը
Սեմինարի առաջին օրը Վրաստանում Ավստրիայի դեսպան Հ.Է. Արադ Բենկոն միացավ CaucaSusT թիմի ծրագրի քննարկման և դրա Վրաստանում իրականացման շուրջ բանակցություններին:
Մասնակիցները քննարկեցին և գործնականում օգտագործեցին տրանսդիսցիպլինարության դասավանդման գործնական հետազոտման մեթոդները, համակարգային հետազոտությունները և սցենարների զարգացումը:
Երկրորդ օրվա ընթացքում իրականացվեց այցելություն գործնական հետազոտման համար ընտրված համայնք Վրաստանի Ցաղվերիում, որի ընթացքում ուսուցիչները հանդիպեցին որոշ տեղական արտադրողների և զբոսաշրջային ծառայություններ իրականացնողների հետ: Շահագրգիռ կողմերի հանդիպումը և սեմինարը տեղի ունեցավ Բորժոմի ազգային պարկի այցելուների կենտրոնում, որտեղ մասնակիցները հավաքեցին զբոսաշրջության կայուն զարգացման խթանման համատեքստում համակարգի վերլուծության տվյալներ:
Վերջին օրը նվիրված էր տրանսդիսցիպլինարության գործնական հետազոտության ուսուցանման և վերլուծության մեթոդներին: