ՄԵՐ ՄԱՍԻՆ

Գիտության դերը կայուն զարգացման խնդրի լուծման ասպարեզում, և ակադեմիական կապը քաղաքականության և պրակտիկայի մեջ Հայաստանում և Վրաստանում ամրապնդվելու անհրաժեշտություն ունի: Առաջխաղացումը այս տեսակյունից կախված է համալսարանների նորարարական պրակտիկայից՝ ներառելով դասավանդման և հետազոտության ոլորտում տրանսդիսցիպլինար (միջմասնագիտական) մոտեցումը:

CaucaSusT գործընկերները նպատակ ունեն լուծել զբոսաշրջության կայուն զարգացման կենսական բարդությունները տեղի բնակչության և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով: Ավելի լայն շրջանակներով՝ ակադեմիական համագործակցությունը կիրականացվի Կովկասյան լեռնաշղթայի շրջանի գիտական ցանցի հետ (SNC-mt) ողջ կովկասյան տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման աջակցման գործում գիտական գործունեության համակարգման, և հանրային քաղաքականության շրջանակներում՝ գիտական հետազոտությունների արդյունքների ինտեգրման նպատակով:

Ընդհանուր նախագծի նպատակն է համալսարաններում տրանսդիսցիպլինար մոտեցման ներդրումն ու ամրապնդումը՝ մասնավորապես՝

  • մի շարք նոր մոտեցումների ներկայացում
  • «Գործնական հետազոտություն» դասավանդման ձևաչափի ներդրում
  • դասավանդման և միջամբիոնային փոխգործակցության տրասդիսցիպլինար համակարգի ներդրում
  • համալսարանային պրակտիկայում և քաղաքականությունում փորձի փոխանակման հավասար և բազմաբնույթ հնարավորությունների ներդրում
  • աջակցություն երիտասարդ գիտնականներին
  • զբոսաշրջության կայուն զարգացման ոլորտում բուհ-պրակտիկանտ համագործակցության խթանում
  • զբոսաշրջային ոլորտում զարգացման կոնտենտի ներդրում կովկասյան լեռնաշղթայի շրջանի համար գիտական ցանցում՝ the Scientific Network for the Caucasus Mountain Region