Համայնքային զբոսաշրջությունը հիմնականում աղքատ և տնտեսականորեն մարգինալացված գյուղական կամ ծայրամասային շրջաններում տեղի բնակչության կողմից իրականացվող զբոսաշրջային ծառայություների ձև է: Այս համայնքը ներառում է անհատների, ովքեր ստանձնել են թիմային պարտականություններ և ի վիճակի են ընդունել միասնական որոշումներ:
Բնակիչները ներգրավված են զբոսաշրջային արտադրանքի զարգացման մեջ և շահույթ են ստանում որպես գործարարներ, ծառայություն մատուցողներ և աշխատակիցներ: Տեղի բնակիչները կարող են համագործակցել մասնավոր և հանրային սեկտորում գործունեություն ծավալող ազգային և միջազգային զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային այլ կազմակերպությունների հետ`իրենց առաջարկները զարգացնելու և խթանելու նպատակով: Համայնքները, որոնք ցանկանում են կայուն կերպով զարգացնել զբոսաշրջությունը, հաճախ աջակցություն են ստանում այն նախագծերի կողմից, որոնք ուղղված են ոչ միայն զբոսաշրջության ենթակառուցվածքների բարելավմանը, այլև տեղացիների կյանքի որակի բարձրացմանը:
Համայնքային զբոսաշրջությունը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին բացահայտել տեղի բնությունը և վայրի կյանքը, տեղական ավանդույթները և ժողովրդի առօրյան: Տվյալ համայնքի բնակիչները պետք է քաջատեղյակ լինեն իրենց բնական և մշակութային ժառանգության արժեքներից՝ դրանք պաշտպանելու և դրանց միջոցով զբոսաշրջության խթանումը ապահովելու նպատակով: