Կայուն զարգացում ապահովող մարտահրավերները հաճախ բարդ և բազմակողմանի են: Որպես այդպիսին, դրանց ճիշտ հասցեագրման և լուծման համար պահանջվում են գիտելիքների բազում տեսակների և ակադեմիական մի շարք ասպարեզների ներդրում: Տրանսդիսցիպլինար հետազոտությունները առաջարկում են լուծում գտնել նման մարտահրավերների համար: Տրանսդիսցիպլինար մոտեցումը ենթադրում է համագործակցություն ակադեմիական սահմաններից դուրս՝ այն անցնում է նույնիսկ միջդիսցիպլինար համագործակցությունից՝ հետազոտության ողջ ընթացքում գիտական և փորձարարական գիտելիքներ ներգրավելու նպատակով՝ սկսած հասցեագրվելիք խնդրի համատեղ որոշումից: Հետազոտական գործընթացը այս դեպքում ենթադրում է հետևյալ փուլերը՝
- խնդրի հայտնաբերում և ստորաբաժանում
- խնդրի հետազոտություն
- ստացված արդյունքները գործողության վերածում: [[1]]
Տրանսդիսցիպլինար համակարգի հետազոտողները պետք է կարողանան՝
- հաշվի առնել հետազոտվող խնդրի բազմակողմանիությունը
- դիտարկել հարցը իր տարաբնույթ տարրերով, ինչպիսիք են օրինակ՝ ակադեմիական և ոչ ակադեմիական դերակատարները
- միախառնել վերացական և կոնկրետ գիտելիքները և զարգացնել գիտելիքներն ու պրակտիկան՝ համընդհանուր բարօրության գիտակցման խթանման ուղղությամբ: [1, 2]
Տրանսդիսցիպլինար հետազոտությունները ենթադրում են հատուկ երկխոսության վրա հիմնված մեթոդների կիրառում, որոնք դեռևս զարգանում են, ինչպես նաև փորձարկում, եթե մշակված լուծումները գործնականում ֆունկցիոնալ են: Ավելին՝ այն ենթադրում է ճկունություն խնդիրների նույնականացման վերանայման ընթացքում, և եթե կա անհրաժեշտություն, ստացված արդյունքների գործնականում օգտագործելու հնարավորություն:
Լրացուցիչ տեղեկությունների համար տե ՛ս ստորև հղումները: